Նամիբիայի Օմպուդիա քաղաքի քաղաքային խորհրդի պատգամավոր է ընտրվել Ադոլֆ Հիտլեր անունով անձը: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը:

Սևամորթ պատգամավորի անունը կնքել է հայրը, որը երազել է «համաշխարհային ազդեցություն» ունենալու մասին: Այնուամենայնիվ, ընտրված պատգամավորը նացիզմի երկրպագու չէ, այլ ճիշտ հակառակը. Հիտլերը քաղաքականություն է մտել ԽՍՀՄ-ին նացիզմի դեմ պայքարում աջակցող Հարավ-Արևմտյան Աֆրիկայի ժողովրդական կազմակերպության նախկին մարտիկների հետ` սևամորթների իրավունքները պաշտպանելու նպատակով:

Պատգամավորը Նամիբիայի հյուսիսային Օշան շրջանի ընտրություններում հավաքել է ձայների 84%-ը:

«Այն փաստը, որ ես այս անունն ունեմ, չի նշանակում, որ ձգտում եմ գերակայության աշխարհում: Միգուցե հայրս, ով ինձ այդպես էր անվանել, չէր հասկանում, թե ինչ է մարմնավորում Ադոլֆ Հիտլերը: Երեխա ժամանակ դա ինձ համար լրիվ նորմալ անուն էր: Մեծահասակ դառնալուց հետո միայն հասկացա, թե ինչպիսի մարդ էր նա: Ես նրա հետ ոչ մի կապ չունեմ ն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ուունոնան:

Պատգամավորի կինը պարզաբանել է, որ ամուսինը չի կարող փոխել իր անունը, քանի որ այն գրանցված է բոլոր պաշտոնական փաստաթղթերում: