Թաիլանդը պլանավորում Է առաջիկա տարիներին հրաժարվել զանգվածային զբոսաշրջությունից: Այդ մասին ասել Է Զբոսաշրջության գործերի վարչության (TAT) պետ Յուտհասակ Սուպհասոնը:

«Երբ այդ ինդուստրիան կրկին ոտքի կանգնի, Թաիլանդը այլեւս չպետք Է դիտարկվի որպես ոչ անվտանգ, այլ սեքսուալ ուղղություն: Դա նշանակում Է, որ մենք կապահովենք հյուրերի հիգիենան, բնապահպանական կայունությունը եւ լրացուցիչ հնարավորությունները եւ մեր ջանքերը կկենտրոնացնենք զբոսաշրջությունից ստացվող եկամուտների վրա»,-հայտարարել Է TAT-ի ղեկավարը, որի խոսքը մեջբերում Է Bangkok Post թերթը:

Սուպհասոնը կարծում Է, որ օտարերկրացի ճանապարհորդների ներկայությունից եկամտի բարձրացման անհրաժեշտությունը հասունացել Էր դեռ մինչեւ COVID-19-ի պատճառով ճգնաժամը: Նրա խոսքով՝ արդեն անցյալ տարի մեկ արտասահմանցի զբոսաշրջիկից ստացված միջին եկամուտը կազմել Է 47 հազար թաիլանդական բատ (շուրջ 1500 դոլար), ինչը 100 դոլարով պակաս Է, քան եղել Է նախորդ տարիներին: Իշխանությունների նպատակն այդ թիվը 2021 եւ 2022 թվականներին մինչեւ 62 հազար բատ (շուրջ 1990 դոլար) բարձրացնելն Է փոքր թվով օտարերկրացի հանգստացողների դեպքում՝ 2019 թվականի 40 միլիոնի փոխարեն ութ միլիոն տուրիստական այցելություն, ասել Է վարչության ղեկավարը:

Նա ընդգծել Է, որ համավարակն զբոսաշրջիկների հոսքի վրա կազդի եւս մի քանի տարի, նույնիսկ եթե հաջողվի այն արագորեն ճնշել զանվածային պատվաստմամբ: Եվ այդ պատճառով հարկ Է, որպեսզի ճյուղը կենտրոնանա որակի եւ եկամտաբերության վրա՝ չջանալով ընկնել նախաճգնաժամային տարիների թվերի հետեւից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: