Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանելու է Բաքու` դեկտեմբերի 10-ին նախատեսված զորահանդեսին մասնակցելու համար, РИА Новости-ին հայտնել է Բաքվի դիվանագիտական աղբյուրը:

«Թուրքիայի նախագահը ժամանելու է Բաքու ռազմական շքերթին մասնակցելու նպատակով: Զորահանդեսը նշանակված է դեկտեմբերի 10-ին», — ասել է գործակալության աղբյուրը:

Սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ռազմական գործողությունները, որոնք  հանգել են զոհերի խաղաղ բնակչության շրջանում: Կողմերը մի քանի անգամ փորձել են հրադադար կնքել, բայց դա միայն հաջողվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ: