Անցյալ օրվա ընթացքում, ըստ Worldometers.info- ի՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 12376 դեպք: Սա ռեկորդային ցուցանիշ է ամբողջ համաճարակի ընթացքում:

Ամենից շատ մահեր դեկտեմբերի 2-ին գրանցվել են Միացյալ Նահանգներում՝ 2 831: Երկրորդ տեղում Մեքսիկան է (825), իսկ երրորդում՝ Իտալիան (684):

Անցած օրվա ընթացքում վարակվել է 635 հազար մարդ: