Արաբական Միացյալ Էմիրությունները սկսել է Իսրայելի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը: WAM լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը «հայտարարել է իսրայելական անձնագրեր ունեցողների համար ավիաընկերությունների եւ ճանապարհորդությունների ու զբոսաշրջային բյուրոների միջոցով մուտքի զբոսաշրջային վիզաների ակտիվացման մասին»:

«Այս քայլը գտնվում է ԱՄԷ-ի եւ Իսրայել Պետության միջեւ Աբրահամի համաձայնագրի ստորագրումից հետո երկկողմ համագործակցության շրջանակներում եւ ներկայումս ուղղված է ԱՄԷ մեկնեը հաշտացնելուն»,- ասված է հաղորդագրության մեջ: