Գուգարքի բաժնի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտել։ 

«Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Դեկտեմբերի 1-ին Գուգարքի բաժնի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց:

Ժամը 22.30-ի սահմաններում համայնքային ոստիկանները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նոյեմբերի 27-ին Դսեղ գյուղի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստված նյութերն, ըստ ենթակայության, ուղարկվել է ոստիկանության Թումանյանի բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ: