Ոստիկանության Արտաշատի բաժինը նոյեմբերի 22-ին, ժամը 4.20-ին, շտապօգնությունից ահազանգ է ստացել, որ «գանգուղեղային տրավմա, գանգի դիմային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց և պարզել, որ նոյեմբերի 22-ին, ժամը 3-ի սահմաններում, Արտաշատի Oգոստոսի 23-ի և Աթարբեկյան փողոցների խաչմերուկում ինչ-որ մեկը ծեծել է տղամարդուն, գրպանից հափշտակել բջջային հեռախոսն ու փախել։

«Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների անհետաձգելի միջոցառումներով ավազակային հարձակումը նույն օրը բացահայտվեց։
Կարճ ժամանակահատվածում ճշտվեց կասկածյալի ինքնությունը և գտնվելու վայրը։ Հաղորդումը ստանալուց ժամեր անց, ավազակության կասկածանքով, Շահումյան գյուղից ոստիկանություն բերման ենթարկվեց նույն գյուղի 42-ամյա մի բնակիչ։
Նա խոստովանեց կատարածն ու ոստիկաններին ներկայացրեց հափշտակած հեռախոսը։

Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։