Ավելի քան 27 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Օրվա ընթացքում 1168 փախստական ռուս խաղաղապահների օգնությամբ վերադարձել է շրջան, ավելացրել է նա։
«Ավելի քան 27 հազար փախստական է արդեն վերադարձել բնակության նախկին վայրեր ռուս խաղաղապահների օգնությամբ», — մեջբերում է նրա խոսքերը «Интерфакс»-ը:
Բացի այդ, ավելի քան 400 աշակերտ վերսկսել է ուսումը Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում։ Այն վերականգնվել է խաղաղապահների օգնությամբ: