Ռուս զինծառայողների կողմից Մերձդնեստրում զինամթերքի պահեստների հսկողության դադարեցումը սպառնում է լուրջ միջադեպերով: Այս մասին ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի արդյունքներով հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները, ինչպես եւ Մոլդովայի եւ Ուկրաինայի խաղաղապահները, գտնվում են հակամարտության գոտում «5+2» խմբի որոշմանը համապատասխան: «Եվ նրանք առաջին հերթին լուծում են այդ տարածաշրջանում կայունության պահպանման խնդիրները: Բացի այդ, կա ռուս զինծառայողների երկրորդ խումբը՝ զորքերի միացյալ խումբը, որը հսկում է Կոլբասնայում զինամթերքի պահուստները»,-ասել է Լավրովը: