«Ասում են, թե պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել։ Շատերը պնդում են, թե դա թշնամու ձեռքի գործը չէ։

Ավելին՝ ասում են, այդ օրերին պատճառ էր պետք, որ հրամանատարական բունկերից Հարությունյանին հեռացնեին։ Թե ինչ ծրագրերի իրագործման և ում է խանգարել Հարությունյանը, ինչ հրաշքով է կենդանի մնացել, կարող է ասել միայն նա, որը, փա՜ռք Աստծո, ապաքինվել է ու շուտով հիվանդանոցից դուրս է գրվելու։

Այս պատերազմում ընդհանրապես ներսից ավելի դաժան ու ահավոր բաներ են կատարվել, այնպիսի բաներ, որ անգամ թուրքական բայրաքթարները չէին կարող անել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: