Անհրաժեշտ է ներգրավել քաղաքական գործիչներին և բոլոր շահագրգիռ կողմերին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում: Նման հայտարարություն է արել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ կազմակերպության նիստում:
Հանդիպմանը Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է ռազմագերիների փոխանակումը: Նա հիշել է, որ այս գործընթացը պետք է սկսվեր հրադադարի մասին հռչակագրի ստորագրումից անմիջապես հետո:

«Այսօր սա ամենացավոտ խնդիրն է, որը պահանջում է անհապաղ, ես կասեի, հրատապ լուծում», — ասել է Սիմոնյանը:

Իր հերթին Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը խնդրել է ՀԱՊԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ներգրավվել այս հարցում:
«Եկեք ամեն ինչ անենք, որպեսզի իրավիճակի կարգավորման խնդիրները կատարվեն քաղաքական գործիչների և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, որպեսզի վերացվեն հակամարտության հետ կապված խնդիրները, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած ողբերգությունը», — ասել է Վոլոդինը:
Նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել Խորհրդի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի տասներեքերորդ լիագումար նիստը՝ վիդեոկոնֆերանսի ռեժիմով: