Սյունիքում երբեք թուրք նահանգապետ չի եղել
Հարգելի պարոն Դավոյան
Խորին հարգանքով եմ մշտապես վերաբերվել Ձեզ, որպես գրող֊հրապարակախոսի, բայց լսելով 5֊րդ ալիքի եթերում Ագնեսա Խամոյանին տված Ձեր հարցազրույցը, խորապես հիասթափություն ապրեցի։ Դուք խեղաթյուրում եք Սյունաց Սրբազան երկրի պատմությունը։ Ուզում եմ հիշեցնել Ձեզ, որ Սյունիքում երբեք թուրք նահանգապետ չի եղել՝ հատկապես 1918֊1920 թվականներին։
Սյունիքը մշտապես կառավարել է «Զանգեզուրի» Ազգային խորհուրդը, իսկ 1919 թվականի հուլիսից հետո ազգային խորհուրդը գլխավորել է Գարեգին Նժդեհը՝ մինչև 1921 թականի հուլիս։ Ես հորդորում եմ շտկել Ձեր հայտարարությունը՝ Սյունիքի թուրք գավառապետի հարցում։