Ականազերծման աշխատանքներ իրականացնող ռուս զինծառայողները Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի շուրջ 3 կիլոմետրանոց հատվածի ինժեներական հետախուզման արդյունքում ավելի քան 100 պայթուցիկ նյութեր են վնասազերծել, որոնք տեղափոխվել են հատուկ վայր ու ոչնչացվել, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնականկայքէջից:

Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ օպերացիայի շրջանակում ավելի քան 24 հա տարածք և շուրջ 8 կմ ճանապարհահատված է ականազերծվել, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթուցիկ առարկա:

Ականազերծման աշխատանքներում ներգրավված զինծառայողներն ունեն պայթուցիկ առարկաների հայտնաբերման համար անհրաժեշտ ժամանակակից միջոցներով, «ИМП-С2» և «ИНВУ-3М» տեսակի ականազերծիչներով:

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: