ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ օրեր առաջ փողոցում ակցիա անող քաղաքացիներին դիմակավորված ոստիկանների կողմից բերման ենթարկելու հարցով դիմել է ՀՀ ոստիկանապետին:

«Օրեր առաջ փողոցում ակցիա անող քաղաքացիներին դիմակավորված ոստիկանների կողմից բերման ենթարկելու հարցով դիմել է ՀՀ ոստիկանապետին հետևալ հարցերով

1. Հստակ նշել, թե Ոստիկանության ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներ են նրանք,

2. Արդյո՞ք վերջիններս պարտավորություն չեն կրում ծառայողական պարտականությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու կարգով սահմանված կանոնները։

3. Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը:

Ի պատասխան 1-ին հարցի հավաստիացնում են, որ դիմակավորված և այլալեզու գրառմամբ հանդերձանքով անձինք եղել են ՀՀ Ոստիկանության զորքերի ծառայողներ: Ստիպված օգտագործել են պահեստավորված հանդերձանք և չեն հասցրել հեռացնել օտարալեզու գրառումները:

3-րդ հարցին ի պատասխան`թե ինչու են ոստիկանները եղել դիմակավորված, որ դա բխել է ՀՀ Ոստիկանության ծառայողների անվտանգությունն ապահովելու նկատառումներից, որը կարծում եմ ոչ հստակ պատասխան է և համոզիչ չի թվում:

Հետագայում այդ պրակտիկան պետք է բացառվի»,- գրել է Սամսոնյանը: