Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Գերմանիային կոչ է արել կատարել իր առաջատար դերը Եվրամիությունում եւ աջակցել Աթենքի` Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու կոչին:

Դենդիասը կոչ է արել Եվրամիության ղեկավարներին հստակ ազդանշան տալ Թուրքիային դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին, հայտնում է Greek Reporter-ը:

Նրա խոսքով` Գերմանիան պետք է գիտակցի հարվածային զենքի տրամադրման անհամապատասխանությունը ԵՄ անդամ երկու երկրների խաղաղությանն ու կայունությանը սպառնացող երկրին: Հունաստանը չի կարող հասկանալ Գերմանիայի դժկամությունն օգտագործել իր հսկայական ուժը` հստակ օրինակ ցույց տալու համար, որ երկրները պետք է հետեւեն միջազգային իրավունքին:

«Եթե ԵՄ առաջնորդները քայլեր չձեռնարկեն Թուրքիայի դեմ, ինչպես նրանք դա արեցին հոկտեմբերին կայացած գագաթնաժողովին, ուղերձը կլինի այն, որ ով էլ կամայական գործի եւ խախտի միջազգային իրավունքը, ով էլ շանտաժի ենթարկի, ի վերջո անպատիժ կմնա կամ վատագույն դեպքում կպարգեւատրվի»,- ասել է Դենդիասը:

Հունաստանը կոչ է անում Թուրքիային ռազմական տեխնիկայի վաճառքի միջազգային էմբարգո սահմանել եւ կասեցնել Եվրամիության մաքսային միության մասին համաձայնագիրը` Թուրքիայի շարունակական սադրանքների պատճառով