Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, ակտիվիստներն ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:

«Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Բաբայանը: