Ես ասել եմ, որ կբացենք ճանապարհները և մենք պետք է կրթվենք, սովորենք, մոդերնիզացնենք մեր տնտեսությունը և օրերից մի օր մի գուցե բացվի ճանապարհները. լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով՝ հարցին, թե հարցազրույցի ժամանակ նշել եք, որ միգուցե բացվի շուկան Ադրբեջանի համար, արդյոք Հայաստանում ադրբեջանական ապրանք է վաճառվելու:
Հարցին՝ թե ժամանակին եղել եք սուպերմարկետների ցանցի տնօրեն և ասում են, որ Դուք սնանկացման եք հասցրել, հիմա ի՞նչ վստահություն ունեք, որ որպես նախարար կհաջողեք, Վահան Քերոբյանը մեկնաբանեց, որ փակվել է այդ աշխատավայրը` իր աշխատանքից դուրս գալուց մոտ մեկուկես տարի հետո:
Լրագրողի դիտարկմանը՝ թե միջազգային լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Դուք դժգոհում եք, որ պատերազմի ժամանակ իրականությունը չի ներկայացվում, ասվում է, որ բանակը մարտունակ է, սակայն այդ մասին նաև Նիկոլ Փաշինյանն է ասել, այդ դեպքում ինչպե՞ս եք իր առաջարկը ընդունել, Քերոբյանը պատասխանեց՝«Որովհետև ես ուզում եմ ծառայել իմ ազգին»:
Լրագրողը հետաքրքրվեց՝ այսինքն հիմա իրեն հավատո՞ւմ եք, Քերոբյանը պատասխանեց՝ «Ես իրեն միշտ էլ հավատացել եմ»:
Դիտարկմանը՝ բանակի հետ կապված այլ մտահոգություններ չունե՞ք, Վահան Քերոբյանը պատասխանեց.
«Ես բանակի հետ կապված ունեմ շատ մեծ մտահոգություններ, դրա համար ես այստեղ եմ, որ զարգացման տնտեսությունը և զարգացնենք բանակը»: