Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհուրդը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ տեսակոնֆերանսի միջոցով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:
«Դեկտեմբերի 4-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, բայց ոչ դեմ առ դեմ, ինչպես նախատեսված էր ավելի վաղ, այլ տեսակոնֆերանսի ձևաչափով», — գրել է նա: