Մենք վարչապետի հետ հանդիպմանը ներկայացրել էինք մեր պահանջը, որ մեր զինվորները Արցախից տեղափոխվեն եւ ծառայությունը շարունակեն Հայաստանում. յսօր մեզ տվեցին պատասխան, ըստ որի, մեր երեխաները վարադառնում են միայն որպես արձակուրդ, որը սկսվում է դեկտեմբերի 1-ից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Կառավարության դիմաց Արցախում ծառայող զինվորների հարազատների ակցիայի ժամանակ դիմելով հավաքվածներին նշեց ծնողներից մեկը:

«Դրանից բացի այսօր խորհրդակցություն է եղել վարչապետի մոտ, պաշտպանության նախարարն էլ է եղել եւ եղել է քննարկում, որ սկսեն փոխատեղումը: Այսինքն Հայաստանում ծառայող ինչ-որ զորամասի զինվորները գնում են փոխարինում են Արցախում ծառայող զինվորներին: Վերջիններս որոշ ժամանակ մնում են Հայաստանում հազդուրվելու: Չի բացառվում, որ արձակուրդներին զուգահեռ դա կատարվի: Այդ հարցը հիմք քննարկվում է:

Վարչապետի օգնականը հիմնավորեց, որ քանի որ այսօր քննարկումներ են գնում, պաշտպանության նախարարը պետք է գնա, այդ քննարկման արդյունքներով հանձնարարականները տրվեն, եւ պատրաստ են վաղը մեզ ընդունել: Թերեւս վաղը իմաստ ունի հնդիպելու եւ պատասխան լսելու: Այսօրվա մեր այստեղ մնալը կամ ՊՆ գնալն անիմաստ է»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց հանդիպումը ՊՆ-ում լինելու է վաղն առավոտյան ժամը 10-ին:

Ինչ վերաբերում է արձակուրդներին, ծնողներից մեկը նշեց, որ իրենք համաձայնել են, որ 7 օր լինի արձակուրդը, որպեսզի բոլոր երեխաները հասցնեն մինչեւ Ամանոր արձակուրդ գալ:

Սրանով այսօրվա ակցիան ավարտվեց: