Ադրբեջանը նախատեսում է ավտոճանապարհ կառուցել դեպի Հայաստանի սահման՝ Ղարաբաղում Հանրապետության վերահսկողության տակ անցած տարածքով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի ավտոճանապարհների պետական  գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին:

«Նոր ճանապարհը Հորադիզ-Մինջիվան մայրուղին է՝ Հայաստանի հետ սահմանը», — հայտարարել է նա ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ հավելելով, որ նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են:

Նա հավելել է, որ այս ավոտճանապարհն ապագայում հնարավոր է շարունակել՝ Հայաստանի սահմանից Նախիջևանի ուղղությամբ:

Ավելի վաղ Ադրբեջանում սկսվել էր Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ֆիզուլիի շրջանից դեպի Շուշի քաղաք մայրուղու շինարարությունը: Դրա երկարությունը կկազմի 101,5 կմ: