Շուրջ 1 700 փախստական է վերադարձել Ստեփանակերտ Հայաստանից մեկ օրվա ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«2020 թվականի նոյեմբերի 29-ին ռուս խաղաղապահներն ուղեկցել են  փախստականներով ավտոբուսների հերթական շարասյունը Հայաստանի Հանրապետության տարածքից դեպի Լեռնային Ղարաբաղ: Երեւանից դեպի Ստեփանակերտ ավտոբուսներն այսօր տեղափոխել են 1966 մարդու»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ շարասյան երթեւեկությունն իրականացվել է ռուս խաղաղապահների եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:

«Շփման գծի երկայնքով ավտոբուսների տեղաշարժման անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները Ստեփանակերտում իրենց տներ խաղաղ քաղաքացիների վերադարձի համար»,-նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 23 000 փախստական: