Հայաստանում նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 134768-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 2142 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Նոյեմբերի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 538 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2680-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 885 է, ընդհանուր առողջացածներինը՝  107 364, փաստացի բուժվողներինը՝  24 724։ Մեկ օրում արվել է  3064 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 509 029 թեստ։