Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը քննադատել է բոլոր նրանց, ովքեր «ձեռնպահ են մնում ահաբեկչության դեմ պայքարից և փոխարենը թաքնվում են զսպվածության կոչերի հետևում», գրում է Tasnim News Agency-ն։

«Մեր գիտնականի վրա ահաբեկչական հարձակումն, անկասկած, ծրագրված է եղել ահաբեկչական ռեժիմի կողմից և իրականացվել է նրանց հանցակիցների կողմից։ Ամոթալի է, որ ոմանք հրաժարվում են հանդես գալ ահաբեկչության դեմ և թաքնվում են զսպվածության կոչերի հետևում։ Անպատժելիությունը խրախուսում է ահաբեկչական ռեժիմին, որի ԴՆԹ-ում ագրեսիան է», — Twitter-ում գրել Է Զարիֆը:

Ֆահրիզադեի դեմ հարձակում է իրականացվել նոյեմբերի 27-ին: Զինված անձանց և նրա անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ վերջին ծանր վիրավորում է ստացել և մահացել հիվանդանոցում:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել էր, որ Ֆահրիզադեի սպանությունն անպատասխան չի մնա՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ «Թեհրանը, այնուամենայնիվ, չի հայտնվի սիոնիստական ռեժիմի լարած թակարդում»:

«Իրանը խելացի է և չի պատրաստվում հայտնվել սիոնիստների ծրագրերի թակարդում: Իրանը տեղյակ է թշնամու մտադրություններին և  նրան թույլ չի տա հասնել իր նպատակին»,-ասել էր Ռոհանին: