«Երեւան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը այսօր՝ նոյեմբերի 28-ի առավոտյան դադարեցրել է հացադուլը։ Այս մասին հայտնում է aravot.am-ը:

Տեղեկությունը կայքին հաստատել է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ նշելով, որ կալանավորված անձի հետ տարվել են բացատրական աշխատանքներ։

Վերմիշյանի առողջական վիճակը բավարար է։

Նշենք, որ Վահագն Վերմիշյանը հացադուլ էր հայտարարել նոյեմբերի 25-ին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։