Ժամը 20:20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 55 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Vento մակնիշի ավտոմեքնաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպրետիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվորեն են գործել նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը:

Տեղում աշխատում են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը, սակայն մարզի դատախազի հանձարարականով վթարի փաստով նախաքննություն է իրականացնելու Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունըև այս պահին ճանապարհային ոստիկանները սպասում են, մինչև դեպքի վայր կժամանեն քննիչները:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: