Սա Վահան Քերոբյանն է՝ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը։ Նշանակումից օրեր առաջ հայտարարում էր, որ իշխանությունը խաբեբա է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հետո թուլափայ պաշտոն տվեցին՝ մոռացավ հանձնված հայրենիքը։
Էս ի՞նչ զզվելի եք դուք՝ անհայրենիք տականքներ։

Ելակով ու «Արտ լանչ»-ով բանակը կազմաքանդածներ։

«Մեզ իրավիճակի մասին հեքիաթներ են պատմել։ Մենք կարծում էինք, որ մեր բանակը այնքան ուժեղ ա, այնքան մեծ ա: Մենք կարող ենք անել ամեն ինչ, բայց իրականում հանրության մեջ ոչ ոք չգիտեր իսկական իրավիճակը: Եւ հիմա ունենք էն արդյունքը, ինչին արժանի ենք»,- այս հարցազրույցում ասում է բանակը ելակով ու «Արտ-լանչով» կազմաքանդածերից մեկը»։