ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լոռու մարզում տևական ժամանակ՝ պատերազմի օրերից, զբաղված եմ նաև անհետ կորած զինծառայողների որոնողական խնդիրներով։ Այցելել եմ մի շարք ընտանիքների։ Մի շարք ամբողջացված տվյալներ տարել եմ Ուլնեցի 56/6 հասցեում գործող կենտրոն, որտեղ մեկտեղված են մի քանի գերատեսչությունների ջանքեր։ Կապի մեջ եմ պաշտպանական գերատեսչությունների հետ։
Այն ընտանիքներց, որոնց անհետ կորած զինծառայողի մասին տեղեկություն չեմ ունեցել և այդ պատճառով կապ չեմ հաստատել կամ այցելել, ներողություն եմ խնդրում։ Կխնդրեմ զանգահարել այս հեռախոսահամարով՝ 098169115, Հայկ։ Անմիջապես կապ կհաստատեմ։

Զինծառայողներից մեկը, ով հոկտեմբերի 1-ից կապի դուրս չէր եկել, ողջ ու առողջ է, Եղնիկների զորամասում է։ Ընտանիքը տեղեկացված է։ Այսօր երեկոյան գտնվել է մեկ այլ զինծառայողի մարմին, քիչ առաջ խոսել եմ ընտանիքի անդամների հետ։
Գրառում չէի անի, եթե ուղղորդված շահարկումներ չլինեին։ Ցավակցությունս ու խոնարհումս՝ նահատակների ընտանիքներին։ Համբերություն և ուժ՝ անհետ կորած մեր տղաների հարազատներին։ Աշխատանքները մեկ վայրկյան չենք դադարեցնում, կշարունակեմ անել հնարավորը»: