Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալլո, տանը մարդ կա՞։

Ներքին կյանքում դոմինոյի էֆեկտ ստացած ձախողումներին զուգահեռ արտաքին ճակատում շարունակվում են ֆիասկոները։

Օրինակ, Կանադայի արտգործնախարարը, ով մասնակցել է ադրբեջանական համայնքի միջոցառմանը ու պաշտոնապես հայտնել այդ մասին, ձեզ ընդհանրապես հետաքրքրո՞ւմ է։

Նման ձախողված դիվանագիտության օրինակներ կարող եմ այլեւս բերել բազմաքիվ երկրներից։

Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայից հետո ձեր իշխանությունն ապալեգիտիմացվել է նաեւ դրսում։ Դուք Հայաստան ու Արցախ ներկայացնել չեք կարող։

Ազգային կոլլապսից միակ ելքը ձեր չքվելն է։

#հողատու»: