ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ նշել է, որ նրանց կողմից հնչեցրած՝  զինծառայողների կեցության հետ կապված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն դրանց պատասխանները։ Այս մասին «Ֆեյսբուք»ճի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ:

Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրեցին զինծառայողների կեցության հետ կապված:

Վարչապետը նշեց, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները»,- նշել է Մանե Գևորգյանը։