Ռուսաստանում մեկ օրում հաստատվել Է COVID-19-ից մարդկանց մահվան 524 դեպք, ողջ ժամանակաշրջանում՝ 38062: Այդ մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

«Վերջին օրվա ընթացքում հաստատվել է 524 մահվան դեպք… Ողջ ժամանակաշրջանում Ռուսաստանում մահացել է 38062 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, 79 մահ է հաստատվել Սանկտ Պետերբուրգում, 73-ը՝ Մոսկվայում, 25-ը՝ Կրասնոյարսկի երկրամասում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: