Թուրքիայի դեմ Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառման հավանականությունը մեծ է, դրանք կարող են ազդել բանկային հատվածի, էներգետիկայի և նավագնացության վրա, РИА Новости-ին ասել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:
Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձև է ընդունել, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Կիպրոսի հարցում դիրքորոշման պատճառով: Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Համի Աքսոյն ասել է, որ Անկարան համարում է, որ բանաձևը կանխակալ է և կտրված է իրականությունից:
«Անկարայի դեմ նոր պատժամիջոցների հարցը որոշվելու է դեկտեմբերի կեսերին՝ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում, և դրանց ընդունման հավանականությունը բավականին մեծ է», — ասել է Կոսաչովը:
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներն «ուղղված կլինեն բանկային հատվածին, էներգետիկային և բեռնափոխադրմանը»:

«Ուստի հակամարտության զարգացումը բավականին կանխատեսելի է», — եզրափակել է սենատորը: