«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Բանակի հրամանատարությունը պետք է պարզաբանի, թե ինչ ապօրինի միջամտություն է թույլ տվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Ջեբրայիլի ուղղությամբ՝ ինչպես Փաշինյանն է պնդում։

Զինված ուժերի հրամանատարությունը նաև պետք է մեկնաբանի՝ հասկանանք, թե ինչ բարոյահոգեբանական խնդիրներ է ունեցել ՊԲ հրամանատարությունը, որն ըստ Նիկոլի, փորձել է կարգավորել Աննա Հակոբյանը ՊԲ հրամանատարական կետում։
Ու ընդհանրապես, երկրի պաշտպանության հին ու նոր նախարաները՝ Դավիթ Տոնոյանն ու Վաղարշակ Հարությունյանը պարտավոր են խոսել, պարզաբանեն ընդհանուր իրավիճակը, հակառակ դեպքում, Նիկոլը դաշտ է նախապատրաստում զինված ուժերում նոր ռեպրեսիաների գնալու և ձերբակալությունների շարք սկսելու համար։