Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար է ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակցից միայն 2-ը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը

«Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում: Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում», — նշել է Հունանյանը: