SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 25-ին, Շիրակի մարզում հայտնաբերված 36-ամյա Ռուսաստանի Դաշնության քաղաքացու մահվան փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամ 15;25-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահագանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կազաչի-Պոստ փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ նախասրահում հայտնաբերել են 36-ամյա Անտոն Պիսոկի դին:

Տեղում դատաբժիշկը զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պիսոկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: