Կառավարության այսօրվա նիստին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակն ու ասաց, թե հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը տանելի է։

«Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չենք կարողանում տեղավորել, հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի», — ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ ունեն վճարած կանխավճար պատվաստանյութ ձեռք բերելու համար։

«Մենք նախնական պատվիրել ենք մեր բնակչության տասը տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա», — ասաց Թորոսյանը։

Նա վստահեցրեց, որ պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում են աշխարհին համընթաց։