ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր:

Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ լավ է հասկանում պատախանատվության ամբողջ չափը:

Նա նշեց, թե կանի ամեն ինչ՝ արդարացնելու բոլոր սպասումները:

«Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի և Հայաստանի ժողովրդի», — ասաց նա:

Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց աշխատանքից՝ նշանակվելով Շրջակա միջավայրի նախարար։