Կառավարությունը նիստ է գումարել։ Օրակարգում 72 հարց է, որից 65-ը չզեկուցվող, 4-ը զեկուցվող, 3-ը գաղտնի։

Օրակարգում ներառված են Մեսրոպ Մեսրոպյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ նշանակելու մասին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։