ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ հաղթել է նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Այս ընտրությունները մենք հեշտությամբ ենք հաղթել…»,- Փենսիլվանիայում տեղի ունեցած լսումների ժամանակ ասել է Թրամփը՝ շարունակելով, որ ընտրությունները եղել են «կեղծված, ինչը իրենք թույլ տալ չեն կարող»:

Նա դեմոկրատներին մեղադրել է ընտրությունների զանգվածային կեղծման մեջ՝ ներառյալ մահացած մարդկանց անունից քվեարկություն, ընտրատեղամասերից դիտորդների հեռացում: