Հայկական Սփյուռքին զայրացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումը, համաձայն, որի պարգեւատրվում են նրա գրասենյակի աշխատակիցները։ Հիշեցնենք, որ նման որոշում կայացրել էր Ավինյանը։ Այս հանգամանքը առաջացրել է ոչ միայն Հայաստանում ապրողների, այլեւ՝ Սփյուռքի մեր հայրենակիցների խիստ վրդովմունքը։ Որոշման հրապարակումից հետո, իհարկե Ավինյանի գրասենյակը փորձեց խմբագրել, հայտարարելով, որ պարգեւատրվել են երկու այն աշխատակիցները, ովքեր եղել են ռազմաճակատում եւ վիրավորում են ստացել։ Անգամ այս խմբագրականից հետո չեն դադարում մշտապես պարգեւավճարի ձգտող իշխանությունների հասցեին հնչող քննադատությունները։


Տորոնտոյից մեր հայրենակից Խորեն Մադոյանը, ով հանդիսանում է Օնթարիո նահանգի միացյալ հայկական մարմնի հումանիտար հանձնաժողովի անդամ և համակարգող հետեւյալ հարցադրումներն է անում փոխվարչապետին․

Տիգրան Ավինյան

Զոհված նահատակների արյունը դեռ չչորացած, գերիներին դեռ չվերադարձրած, անհետ կորածներին չգտած, Արցախից, ձեր տգետ և ապիկար կառավարության քաղաքականության արդյունքում հազարավոր տեղահանված մարդկանց կարիքները չապահոված, երկրի տնտեսությունը կոլապսի հասցրած` դու դեռ ստորագրում ես քո աշխատակազմին պարգեւավճար տրամադրելու որոշու՞մ:

*Ամբողջ աշխարհի հայությունը իր վերջին խնայողությունը ուղարկում էր Արցախի համա՞ր, թե՞ որ ձեր նման ապիկարները Արցախը հանձնեն ու իրենք իրենց պարգևատրեն:

Ինչի՞ համար են պարգեւատրվել:

*Հայի պատիվ ու արժանապատվությունը գետնատակ անելու համա՞ր,

*Երկիրն ու քաղաքացուն հուսալքության հասցնելու համա՞ր, որ մարդիկ սրտատրոփ սպասում են թե երբ է փողոցից հայտնված կառավարությունը վերացնելու ռազմական դրությունը, որ լքեն երկիրը,

*Պատերազմը տանուլ տալու համա՞ր,

*Շուշին թուրքին նվիրելու համա՞ր,

*44 օր հայ հասարակությունը ստի եւ կեղծիքի մեջ պահելու համա՞ր…

* Թե՞ պատերազմը չկանխելու, կամ կեսից չդարադարեցնելու համար, կամ` մի գուցե Արցախի բունկերում նկարվելու համա՞ր:

Ինչի՞ համար, արա…

Կարելի է երկար թվարկել այս ցանկը, բայց միևնույնն է` դու եւ քո ղեկավարը աննուղելի եք, դուք թքած ունեք ժողովրդի վրա, կարեւորը ձեր աթոռները պահպանվեն, որ շարունակեք լափել մինչեւ վերջ, շարունակաբար ասելով` նախկիններ ,նախկիններ,նախկիններ:

Երբ ժամանակին գրել էի, որ քո տեսակին ոչ թե չպետք է թույլ տալ, որ որեւէ պետական կառավարման մարմնի կողքով քայլի, այլ պետք է այդ մարմիների կողքով քայլելուց պահպանի 150 մետր հեռավորություն` մարդիկ նեղացել էին: Տեսա՞ք ինչ եղավ… Տեսա՞ք ինչ արեցին սրանք:
Իմացիր` այս իրավիճակում քո կողմից նման որոշում ստորագրելը առնվազն անբարոյականություն էր:

Հրաժարական տվեք եւ հեռացեք մեր սուրբ Հայրենիքից: