ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ռազմական դրությունը վերացնելու մասին ԱԺ նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում: ԱԺ-ն նաև որոշեց հարցը քննել առանց ժամային սահմանափակման:

Այնուհետև նիստը վարող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը քվեարկության դրեց հարցը, ըստ որի՝ ԱԺ-ն պետք է հնարավորություն տար Պաշտպանության նախարարության քարտուղար Արթուր Սարգսյանին արտահերթ ելույթով հանդես գալ:

Վարման կարգով ելույթի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ ձևակերպումների հետ կապված որոշակի խնդիր կա և որ Կառավարության ներկայացուցիչը ժամանակ է խնդրել, որ կարողանա ներկա գտնվել: «Քսան րոպե ընդմիջում վերցնենք, որ կարողանա կառավարության ներկայացուցիչը ներկա գտնվել»,- ասաց նա:

Լենա Նազարյանը հայտարարեց, որ ԱԺ քվեարկության արդյունքում Կառավարության ներկայացուցիչն իրավունք ունի մտքերի փոխանակման փուլում արտահերթ ելույթ ունենալ և խորհրդարանը գնաց 20 րոպե ընդմիջման:

Նշենք, որ ԱԺ օրակարգում մեկ հարց է՝ ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը: