
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Մանթաշյան փողոցի բնակիչ, 25-ամյա Ռազմիկ Պ.-ն է:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 21:20-ին նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «գանգուղեղային վնասվածք, գագաթային շրջանի պատռած վերք, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի:
Շեգավիթի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղբայրության փողոցի բնակիչ, 24-ամյա Դանիել Մ-ն է:
Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցում Ռազմիկ Պ.-ն, Դանիել Մ.-ն և Ոսկանյան փողոցի բնակիչ, 27-ամյա Սերոբ Բ.-ն վիճաբանել են դեռևս ինքնությունը չպարզած անհայտ անձի հետ, որի ժամանակ էլ հիվանդանոց տեղափոխվածները մարմնական վնասվածքներ են ստացել:
Բժիշկները հայտնել են, որ տեղափոխվածները ի վիճակի չեն բացատրություն տալու:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջացառումներ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: