Ամիսներ առաջ հայ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը մենամարտում հաղթանակ տարավ պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի նկատմամբ։ Մենամարտը տեղի է ունեցել Լաս Վեգասում Premier Boxing Champions–ի շրջանակում։ 31-ամյա հայի հաղթանակը անակնկալ էր, քանի որ Մատիասը հաղթել էր նախորդ 15 մենամարտերում` նոկաուտներով։

Պետրոս Անանյանի մարզիչ Արման Սարգսյանը Irakanum.am-ին հայտնեց, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով վերջին ամիսներին մրցաշարեր չեն եղել, մասնակցություն, բնականաբար, չեն ունեցել, սակայն պահպանում են լավ մարզավիճակը: «Պետրոս Անանյանի հետ պատրաստվում ենք նոր հաղթանակներ գրանցել», — մեզ փոխանցեց Սարգսյանը:

 

Արման Սարգսյանը փոքր տարիքից է զբաղվել բռնցքամարտով Վլադիմիր Ենգիբարյանի բռնցքամարտի դպրոցում։ Նա ևս բազում հաղթանակներ է գրանցել, այսպես` 1998-ին դարցձել է ՀՀ փոխչեմպիոն, 2002-2003 թ. մասնակցելով միջազգաին  մրցույթների, դարձել է սպորտի վարպետ։ 2003-ից զբաղվել է պրոֆեսիոնալ սպորտով, իսկ 2006 -2008-ին` ՌԴ և ԱՊՀ  սլավոնական երկրների չեմպիոն։ 2008 թ. բռնցքամարտի աշխարհի լիգա (WBL) վարկանիշով ներառվել է աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների ցանկում։ Ընդհանուր ունեցել է 14 մենամարտ, բոլորը` հաղթանակով  որոնցից 8-ը նոկաուտով։ 2013-ից աշխատել է որպես մարզիչ։ 2017-ին հիմնել է Արման Սարգսյանի անվան բռնցքամարտի դպրոցը ՌԴ-ում, իսկ 2019-ին  Պետրոս Անանյանի հետ գործուղվել է ԱՄՆ` միջացգաին մրցումների որպես մարզիչ։

Պետրոս Անանյանը Մոսկվայի ԲԿՄԱ–ի բռնցքամարտի դպրոցի սան է, Ռուսաստանի սպորտի վարպետ։ Ռուսաստանի անունից հանդես է գալիս առաջին կիսամիջին և կիսամիջին քաշային կարգերում։ Առաջին կիսամիջին քաշային կարգում IBF International վարկածով չեմպիոն է (2017—2018)։