Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

2018 թ-ի Հայաստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունը բացահայտ հակազգային էր. հարձակումներ ՀԱԵ-ի վրա, մեր պատմության, եկեղեցու պատմության, լեզվի և գրականության նկատմամբ իշխանությունների կողմից սերմանվող հակակրանքը, ավանդական ընտանիքի դեմ պայքարը և տարաբնույթ աղանդների և այլասերվածության բացահայտ քարոզը հենց Նիկոլի կողմից, որի բաղկացուցիչ և ամենակարևոր մասը՝ Հայաստանում ռուսական ազդեցության նվազեցումն էր և ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերումն էր Հայաստանից…
Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ ընդդիմադիր Նիկոլը միշտ հանդես է եկել հակառուսական հռետորաբանությամբ, իսկ նրա իշխանության փայատերերը՝ սորոսականները, լոնդոնավաշիգտոնյան հրահանգիչները, արևմտյան դեպսպանատներից ցուցումներ ստացողները և այլն առաջ են տանում իրենց պատվիրատուների քաղաքական գիծը՝ հակառուսականությունը, որի արդյունքում այս 2,5 տարում Հյաստանում հակառուսական հռետորաբանությունը աննախադեպ աճել էր, իսկ հայ-ռուսական հարաբերությունները գահավիժել են, որի պատասխանը մերձպուտինյան էլիտայի բացահատ հակակրանքի դրսևորումներն են Նիկոլի նկատմամբ….
Բոլորն էլ լավ գիտեն, որ եթե ինչ-որ երկիր փորձել է թոթափել ռուսական ազդեցությունը, ապա ունեցել է տարածքային կորուստներ… Ուկրաինան Մոսկվայի հետ առճակատման արդյունքում կորցրել է Ղրիմը և Դոնբասի տարածաշրջանը, Վրաստանը՝ Հարավային Օսիան և Աբխազիան, Մոլդովան՝ Մերձդնեստրը…
Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ռուսական ազդեցությունը հիմնականաում պայմանավորված է Արցախյան հիմնահարցով, որի լուծման ձգձգումը ձեռնտու է Կրեմլին… Դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ…
Հայաստանի պարագայում ռուսական ազդեցությունից ձերբազատվելու համար Երևանը պետք է հրաժարվեր Արցախից հօգուտ Ադրբեջանի, որի արդյունքում հակառուսական հիստերիան Հայաստանում կհասներ իր գագաթնակետին և շատ արագ կարելի կլիներ 102-րդ ռազմաբազան դուրս բերել Հայաստանից…
Իմ կարծիքով հենց այդ ուղղով էլ փորձեց գնալ Նիկոլի նման ազգադավը, որի ծրագրի ամբողջական իրագործումը ձախողվեց…
2,5 տարում Նիկոլին հաջողվեց փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, որից օգտվեց Անկարան՝ վերջին արցախյան պատերազմում բացահայտ հովանավորելով Բաքվին…
Պատերազմից օրեր առաջ Նիկոլի կողմից “կիրթ” բնութագրված Իլհամը բացահայտեց, որ Նիկոլի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը և Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանը գաղտնի բանակցությոջններ են վարել, որի ժամանակ կարևոր քննարկումներից մեկը եղել է Հարավային Կովկասում և արցախյան բանակցային գործընթացում ՌԴ-ի դերի նվազեցումը… Հետաքրքիր է, որ Նիկոլը չհերքեց Իլհամի խոսքերը, այլ շանտաժեց վերջինիս, որ նա էլ կբացահայտի այլ կոնֆիդենցիալ տեղեկություններ…
Պատերազմը սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ին Նիկոլը ելույթ ունեցավ ԱԺ-ում և հայտարարեց. “Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի…” Ըստ իս, սրանով Նիկոլը պատերազմի սկսվելուց ժամեր անց մեսիջ հղեց, որ մենք պարտվելու ենք… այլ կերպ չեմ կարող մեկնաբանել ազգադավի այս հայտարարությունը…
Զարմանալի չէ, որ Նիկոլը պատրեզամի 2-րդ-3-րդ օրերին՝ սեպտեմբերի 29-ին -30-ին մերժում է ՌԴ նախագահ Պուտինի զինադադարի ծրագիրը, որը անհամեմատ մեզ համար լավն էր, քան այն ինչ նրան պարտադրեց Ալիևը նոյեմբերի 9-ին…
Հավելեմ, որ ըստ ԶԼՄ-ների և տարբեր անձանց հրապարակումների, Պուտինը պատերազմի ընթացքում 3-4 այդպիսի զինադադարի առաջարկներ է արել, որոնք բոլորը մերժվել են Նիկոլի կողմից ու դա այն պարագայում, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողն, ըստ ԶՈՒ ԳՇ պետի Օնիկ Գասպարյանի հայտարարության, պատերազմի չորրորդ օրը լավատեղյակ է եղել մեր հնարավորությունների և ռազմադաշտում տիրող մեզ համար ոչ նպաստավոր իրավիճակի մասին… Իսկ, ըստ գեներալ Մովսես Հակոբյանի, պատերազմի երրորդ օրը Նիկոլի անմիջական հրահանգով դադարեցվել է բանակի համալրումը… Ուղղակի զավեշտալի է Շուշիի թշնամու ձեռքում հայտվելու հետ կապված մեկնաբանությունները… Իրադարձությունների կիզակետում գտնվող բազմաթիվ անձինք, այդ թվում նաև օտարազգի լրագրողները բացահայտ նշում են, որ Շուշին ուղղակի նվիրելեն թուրք-ազերիներին…
Նույնիսկ այս մի քանի փաստերը և տվյալները համադրելով և վերլուծելով կարելի գալ այն եզրահանգման, որ 44-օրյա պատերազմը ուղղակի թատերական ներկայացում էր, որտեղ մեզ համար սցենարիստները նախատեսել էին խայտառակ պարտություն՝ համեմված ահռելի մարդկային և տարածքային կորուստներով… Այդ պատերազմում, ըստ այս սցենաևիստների և Նիկոլին իշխանության բերած ուժերի մենք պետք է ամբողջությամբ հանձնեին Արցախը ու սկսվեր այս ծրագրի երկրորդ փուլը՝ ՌԴ-ի Հայաստանից վտարման օպերացիան…
Սակայն ինչ-որ տեղում Նիկոլի վաշինգտոնալոնդոնյան “հայրիկների” ծրագիրը ձախողվեց…
ՌԴ-ն շատ արագ մտավ գործընթացի մեջ և փրկեց հայկական Արցախից այն, ինչ Նիկոլն ու իր արցախյան դրածոն դեռ չէին տվել թուրքերին… Ավելին՝ Պուտինին հաջողվեց Իլհամին պարտադրել, որ վերջինս համաձայնի ռուս խաղաղապահների տեղակայմանն Արցախի այն մասում, որը գտնվում էր հայերի վերահսկողության տակ, որի արդյունքում Մոսկվան Արցախում ստեղծեց ռազմաբազա…
44-օրյա պատերազմի արդյունքում Նիկոլի նման ազգադավի պատճառով Հայաստանը պարտություն կրեց…
Պատերազմի արդյունքներից չեն կարող շատ գոհ լինել Անրական և Բաքուն, քանի որ դե-յուրե Ռուսաստանն իր նոր ռազմաբազան ստեղծեց Ադրբեջանի տարածքում…
Այս պատերազմից միակ օգուտով դուրս եկավ Մոսկվան, ով ի հեճուկս Նիկոլի և իր հովանավորների, որոնք պատրաստ էին զոհաբերելով Արցախը ձերբազատվել ռուսական ազդեցությունից, էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը Հարավային Կովկասում…
Ինչպես կասեր դասականը՝ “Խիյարը թարս բուսնեց…”
Նիկոլի ազգադավ և հակառուսական ուժերի կողմից իրականացված “Չկա՛ Արցախ, չկա՛ ռուսական ազդեցություն Հայաստանում” ծրագիրը ձախողվեց…