Իսպանիայի փրկարար ծառայությունը և քաղաքացիական գվարդիան 300-ից ավելի փախստականների են փրկել ծովում, որոնց հայտնաբերել են նավակների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Կանարյան կղզիների արտակարգ ծառայության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում:

«Երեկ երեկոյան Փրկարար ծառայությունը ը Քաղաքացիական գվարդիան 300-ից ավելի փախստականների են փրկել, որոնք գտնվում Էին ծովում՝ 11 նավակների վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Արտակարգ ծառայության տվյալներով՝ նավակներից մեկի փախստականները տեղափոխվել են Լանսարոտե կղզու վրա գտնվող Արեսիֆե բնակավայր, մնացածները՝ Գրան-Կանարիա կղզու Արգինեգին քաղաք: Ինչպես հաղորդվում Է, բժիշկները զննել են փախստականներին և հաստատել նրանցից մեկի մահը:

Եվս վեց մարդ հոսպիտալացվել Է: Ավելի վաղ Իսպանիայի իշխանություններն արտակարգ դրություն Էին հայտարարել Կանարյան կղզիներ անօրինական միգրացիայի կապակցությամբ: Իսպանիան վերապրում Է 2006 թվականից ի վեր միգրանտների ամենամեծ հոսքը Կանարներ. վերջին ամսվա ընթացքում ծովով այստեղ են ժամանել ավելի քան 8 հազար աֆրիկացիներ, այնքան, որքան տարվա սկզբից մինչև հոկտեմբերի կեսերը: