Կառավարության կազմի 80 տոկոսի փոփոխությունն իրականացնելուց հետո իշխանությունը կհայտարարի արտահերթ ընտրություններ մասին։ Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ կադրային վերադասավորումները պարզապես կրում են իմիտացիոն բնույթ և միտված են որոշակի ժամանակ ձգելուն։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով քննարկումները քաղաքական թիմի ներսում չեն դադարում։ Ի դեպ այս հարցում իշխանությունը բաժանված է երկու խմբի։ Մի մասը գտնում է, որ այն ծայրահեղ վտանգավոր քայլ է, և կարող է հանգեցնել նրան, որ իրենք կկորցնեն իշխանությունը, մյուս մասը դեռ շարունակում է մտածել, որ ունեն հասարակական աջակցություն և կկարողանան դարձյալ իշխանություն ձևավորել։ Միաժամանակ հույս ունեն, որ արտահերթ ընտրություններից հետո թիմից դուրս կմնան բոլոր այն անձինք, ովքեր պատահական են հայտնվել այնտեղ։

Նիկոլ Փաշինյանի հրաժարական է տալու։ Սա չեն թաքցնում նաեւ իշխանական գործիչները, միաժամանակ նշելով, որ թիմի ներսում ունեն մարդ, ով պատրաստ է ժամանակավոր փոխարինել նրան, սակայն այս պահին անուն չեն հնչեցնում։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի մինչեւ տարեվերջ, այս առումով ևս թիմում վերջնական որոշում չունեն, չնայած, որ հնչում են տեսակետներ, որ ամանորյա ուղերձն ամեն դեպքում նրա շուրթերից չի հնչելու։

Ի դեպ մեզ հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանին ամենօրյա ռեժիմով զեկուցում են հասարակական տրամադրությունների մասին։ Թիմակիցները ներկայացնում են բողոքի ցանկացած գործողությունից մանրամասներ, թե որքան մարդ է հավաքվել, ով ում թիմից է։ Լրջորեն մոնիթորինգ են արվում նաեւ սոցիալական ցանցերը։ Մեկ առ մեկ ներկայացվում են ոչ միայն ընդդիմադիր գործիչների գրառումները, այլեւ՝ շարքային քաղաքացիների։

Վիճակագրությունը գրեթե նույնն է։ Իշխանությունը չունի լեգիտիմության այն աստիճանը, որն առկա էր 2018-ի հայտնի իրադարձություններից հետո։

Irakanum.am