
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կնքված պայմանագրով Հիմնադրամը 180 միլիոն ՀՀ դրամ (351 հզր 350 ԱՄՆդոլար) կնվիրաբերի կենտրոնին` ավելի մեծ թվով զինհաշմանդամների վերականգնողական բուժման համար հնարավորություններ ստեղծելու նպատակով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալներով ՀՀ-ում գտնվող 2000 արցախցի դպրոցականների հեռավար ուսուցում ստանալու համար անհրաժեշտ են պլանշետներ: ԻՄ ՔԱՅԼԸ Հիմնադրամը ձեռք կբերի անհրաժեշտ 2000 պլանշետներից 1000-ը, իսկ մյուս մասի կարիքը կհոգա պետությունը: