ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարել է անժամկետ հացադուլ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Վերմիշյանի հարազատները` խոստանալով թեմային ավելի հանգամանալից անդրադառնալ քիչ ուշ:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, սակայն Վերմիշյանը մեղադրանքը չի ընդունել, և ինչպես ասել է նրա փաստաբան Մուշեղ Առաքելյանը հրապարակված դեպքերի շարադրանքը, ըստ էության, իր հետ որևէ աղերս չունի։