Արցախի Շահումյանի շրջանի Չարեկտար և Ակնաբերդ գյուղերը կմնան հայերի վերահսկողության ներքո։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Չարեկտարի գյուղապետ Կամո Չականյանը, որը նշեց, որ նոր է վերադառնում գյուղից։

Նշենք, որ գյուղերի բնակիչները վերջին պահին են իմացել այս որոշման մասին։

«Չարեկտարի բնակիչները հիմնականում հանել են իրերը, այրել են տները, և դեռ պարզ չէ՝ կվերադառնա՞ն, թե՞ ռազմական բազա կտեղակայվի այնտեղ»,- ասաց գյուղապետը մեզ հետ զրույցում։

Նշենք, որ Չարեկտար գյուղը գտնվում է Շահումյանի շրջանում, սակայն նախկինում Մարտակերտի շրջանի գյուղերից էր։ Գյուղում բնակվում է 48 ընտանիք, ընդհանուր 270 բնակիչներով։

Ակնաբերդը Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 67 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 70 կմ հեռավորության վրա։ Ակնաբերդ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը դեպի Սարսանգի ջրամբար: