Նոյեմբերի 25-ին, ժամը 14։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արմեն Հ․, ծնված 1967 թ․) եւ «Nissan Patrol» (վարորդ` Լեւոն Ա., ծնված 1959 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդներ Արմեն Հ․-ն եւ Լեւոն Ա․-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենաներից եւ շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակեն են գազի բալոնների փականները: