Բեռլինում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի դարպասների մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժել է մի մարդ, շտապօգնության բժիշկներն օգնություն են ցույց տալիս տուժածին, փոխանցում է dpa գործակալությունը:

Գործակալության տվյալներով` գերատեսչության դարպասներին լուրջ վնաս չի հասցվել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ավտոմեքենան մխրճվել է Գերմանիայի կանցլերի գրասենյակի դարպասների մեջ: Այսօր այնտեղ պետք է անցկացվեն Անգելա Մերկելի հանդիպումները մարզերի ղեկավարների հետ, նրանց մի մասը ներկա կգտնվի տեղում, մի մասը կմասնակցի հեռավար ձեւաչափով: Ավտոմեքենայի վրա գրություններ էին հակակորոնավիրուսային քաղաքականության դեմ եւ հակագլոբալիստական կարգախոսներով: